Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չեխական ավիաուղիները վերսկսում է Երևան-Պրահա չվերթները

Society

 Չեխական ավիաուղիները նախատեսում է 2015թ. դեկտեմբերի 13-ից վերամեկնարկել իր Երևան-Պրահա չվերթները: Ներկայում երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով`որոշակի  կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ Ծննդյան և Նոր տարվա ավանդական  տոնակատարությունների ժամանակ փոխադրումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայնից, չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի երկուշաբթի և հինգշաբթի օրերին, առավոտյան ժամը 05:20-ին, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի և  կիրակի օրերին, ժամը` 21:55-ին, որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայն կհասնի հաջորդ օրն առավոտյան ժամը 04:30-ին: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար` 2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ. հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը` շաբաթ օրերին:

Երևան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որայն թույլ տա ուղևորներին վայելելու կամ մեկշաբաթյա (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատև հանգստյան օրեր (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երևանից, թե Պրահայից ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում և մեկնելիս, և վերադառնալիս: Երևան-Պրահա չվերթներն իրականացվելու են Էյրբաս A319  ինքնաթիռով, որը ունի և էկոնոմ, և  բիզնես կարգի նստատեղեր:

Առավոտյան` տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երևանից եկող ուղևորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի Չեխական ավիաուղիների մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ և այլն:  

«Ներկայումս Չեխական ավիաուղիների Երևանյան չվերթներն իրականացվելու են 2015թ. դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երևան չվերթները` մենք պետք է շատ ուշադիր լինենք` կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը  սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է»,-նշել է Չեխական ավիաուղիների կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը:

«Ինչ վերաբերվում է չվերթների հետագա իրականացմանը, մենք ուսումնասիրել ենք 2016թ. ամռանը չվերթների իրականացման  տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»,-ավելացրել է նա:

Դեպի Երևան միակողմանի  ավիատոմսի արժեքը կլինի` սկսած 88,960  ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը սկսած` 162,460 ՀՀ դրամից, ներառյալ` հարկերը և վճարները: Առաջիկա օրերին,  տոմսերը առկա կլինեն  Չեխական ավիաուղիների և նրա բոլոր գործընկերների  բաշխման կետերում, ինչպես նաև հասանելի են ընկերության կայքում` www.czechairlines.com, բոլոր բջջային և Չեխական ավիաուղիների ծրագրային հավելումների միջոցով, և ընկերության տեղեկատուի, գրասենյակների միջոցով, տուրիստական գործակալություններÕ « ցանցում, տոմսարկղների և տոմսերի վաճառքի կետերում:

Չեխական ավիաուղիները` Չեխիայի Հանրապետության ազգային փոխադրողը, ապահովում է համակցումներ  Պրահայից և Պրահայի միջոցով դեպի Եվրոպայի և Ասիայի կարևոր ուղղություններ: Աշխատելով իր գործընկերների հետ` փոխադրողը 2015 ամառային չվացուցակով առաջարկում է համակցումներ դեպի աշխարհի ավելի քան 120 ուղղություններ  50 երկրներում:

Չեխական ավիաուղիները SkyTeam Alliance-ի անդամ է 2001թ:  Միավորման  20 անդամները ընդհանուր առմամբ փոխադրում են տարեկան 588 միլիոն ուղևոր` առաջարկելով  ավելի քան  15,700 չվերթներ դեպի  1,064 ուղղություններ աշխարհի 178 երկրներում ամեն օր: Չեխական ավիաուղիները անցել է ISO 14001 (Բնապահպանական կառավարում) և IOSA (IATA-ի շահագործման անվտանգության աուդիտ) սերտիֆիկացում:  Այդ սերտիֆիկատները ներկայացնում են օդային փոխադրումների ոլորտի ապահովության ամենաառաջատար ստանդարտները:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live