Սեղանի շուրջ էթիկետի 10 ոսկե կանոն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
1. Հետևե՛ք կեցվածքին: Պատկերացրե՛ք, թե որքան տհաճ է նայել մարդուն, ով քիթն ափսեից չի բարձրացնում, մեջքը ծռված է, արմունկները` փռված: Հատուկ նախազգուշացում երկար մազեր ունեցողներին. շատ մի՛ խոնարհվեք ափսեի վրա, եթե չեք ցանկանում կերակրի հետ միասին համտեսել նաև սեփական վարսերը: Նստե՛ք հարմար, ուղղե՛ք մեջքը, ձեռքերի դաստակները դրե՛ք սեղանին, իսկ արմունկները ձեզ պահե՛ք:
2. Մի՛ սկսեք ուտել տանտիրոջից շուտ:
3. Սպասքի պարագաները պահե՛ք կենտրոնում: Յուրաքանչյուր պարագան օգտագործե՛ք իր նշանակությամբ: Ձեռքում պահե՛ք միայն այն սպասքի պարագան, որն այդ պահին օգտագործում եք:
4. Ուտելիս փորձե՛ք գդալը կամ պատառաքաղը պահել բերանի գծին հավասար: Ձեռքը մի կողմ մի՛ տարեք, այլապես հեշտությամբ կկեղտոտեք սեղանը:
5. Լիքը բերանով մի՛ խոսեք: Առաջին` դա տգեղ է, երկրորդ` կարող եք խեղդվել:
Շարունակությունը՝ այստեղ: