«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներն ստացել են նույնականացման քարտեր
SocietyՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության՝ անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալներ ևս ստացել են նույնականացման քարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մինչ այսօր նույնականացման քարտեր են ստացել 271 դատապարտյալներ: Գործընթացը շարունակվում է: