Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիա
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ բարձրաստիճան այլ պաշտոնյան երի հետ։
Կքննարկվեն առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները, դրանց խթանման մեխանիզմները: Շվեդական կողմը հայաստանյան գործընկերներին կներկայացնի ոլորտում արձանագրված իրենց ձեռքբերումներն ու փորձը: Այցի նպատակն է նպաստել երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։