Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանն առաջարկել է 2016թ. Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ երկրների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով

Politics

 Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում սեպտեմբերի 15-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հա սարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Հետևելով ձևավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները:

Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության և ժառանգորդության սկզբունքների հիման վրա Կազմակերպության հետագա զարգացման ապահովման անհրաժեշտությամբ:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից անցել է ավելի քան երկու տասնամյակ: Դա Կազմակերպության կայացման, զարգացման և կատարելագործման կարևոր շրջան էր: Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձևով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը:

Կարևոր ենք համարում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների արտաքին քաղաքական համակարգումն ու կատարելագործումը:

Մեր գործողությունները պետք է ելնեն դաշնակցային պարտավորությունները և գործընկերների կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաև ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շահերին հակասող նախաձեռնություններին համատեղ հակազդելու անհրաժեշտությունից:

Արդիական է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման խնդիրը: Նման համագործակցությունը նպաստում է Կազմակերպության միջազգային հեղինակության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ կնշեմ, որ այս տարի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Հայաստանում պլանավորված «Անսասան եղբայրություն-2015» զորավարժությունների ակտիվ փուլին կհետևի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պատվիրակությունը:

Առանձնահատուկ ուշադրություն կհատկացնենք Կազմակերպության պաշտպանական բաղկացուցչի զարգացման հարցերին: Այդ համատեքստում առաջին պլան են մղվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

- ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի, այդ թվում՝ արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը,

- դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը,

- օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ Հայաստանում սպասվելիք «Կոբալտ-2016» օպերատիվ-տակտիկական զորավարժությունների շրջանակում:

Մեծ նշանակություն ունի նաև մեր համատեղ աշխատանքն՝ ուղղված ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Կազմակերպության խաղաղապահ բաղադրիչին: Անկասկած, ՀԱՊԿ խաղարարար ուժերի ստեղծման պահից, խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները նշանակալի փուլ դարձան դրանց կայացման գործում: Եկել է ժամանակը ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն ստեղծելու համար: Որպես այդ բազային կազմակերպության հիմք ՝ առաջարկում ենք դիտարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը: Մենք պատրաստ ենք կիսվել՝ տարբեր օպերացիաներին մեր մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:

Անհրաժեշտ է նաև համատեղ զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ալգորիթմները, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնադրմամբ: Առաջնային ենք համարում ՀԱՊԿ լոգիստիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ 2003թ-ից երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության միասնական համակարգի ստեղծման մասին պայմանագրի իրականացման միջոցով, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների տարանցÕ �ան և տեղափոխման օպտիմալացմամբ:

Բնականաբար, ուշադրություն կդարձնենք ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանը: Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցել ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաև «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016թ. Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով:

Համոզված ենք, որ ՀԱՊԿ ինստիտուցիոնալ հիմքերի կատարելագործման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Բարձր մակարդակի խմբի գործունեության վերականգնման միջոցով, բխում են մեր ընդհանուր շահերից: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը թույլ կտան բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը:

Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, այսպիսին են ՀԱՊԿ-ում հայկական նախագահության առաջնայնություններն ու առաջնային ուղղությունները: Հուսով ենք, որ ձեր ակտիվ աջակցությամբ մենք կկարողանանք դրանք հաջողությամբ իրագործել:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia