Պետության բյուջեից որևէ լումա չի ծախսվել հանձնաժողովի աշխատանքների համար
SocietyԱյսօր ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հարցին, թե վճարվում է արդյոք ինքը կատարած աշխատանքի համար, հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներն անվճար են աշխատում: «Ասեմ ավելին, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի որևէ անդամ՝ այդ թվում նաև ես, որևէ վարձատրություն չի ստացել: Սահմանադրական հանձնաժողովը խորհրդատավական մարմին է, աշխատում է առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով»,- ասաց նա:
Շարունակելով իր խոսքը՝ Վարդան Պողոսյանն ասաց. «Պետության բյուջեից որևէ լումա չի ծախսվել հանձնաժողովի աշխատանքների համար, իսկ գործուղումները եղել են դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված գումարների հաշվին»,- նշեց ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ հանրաքվեից հետո էլ որևէ վարձատրություն չի ակնկալում:
Սոսե Չանդոյան