Կառավարությունը կքննարկի Թալին–Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման ծրագիրը
SocietyՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` ծրագիրը կնպաստի Թալին-Լանջիկ հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի արդյունավետ, համակարգված իրակացմանը, կապահովի հանրության, այդ թվում` ազդեցության ենթակա անձանց իրազեկումը ծրագրի ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը մի կողմից կհանգեցնի ազդեցության ենթակա անձանց իրավունքների իրականացման արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Միաժամանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանըծրագրի իրականացման համար կհատկացվի 474 մլն 635 հազար դրամ: