Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական անօդաչու սարքի ոչնչացման մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
SocietyԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությկան հայտարարության մեջ: «Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»,- նշված է հայտարարությունում: