Դավիթ Բաբայանն Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը սեփական աչքերում արժանապատվությունը բարձրացնելու փորձ է համարում
SocietyԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական անօդաչու սարքի ոչնչացման մասին ապատեղեկատվության տարածելն օգտագործում է որպես իր աչքերում սեփական արժանապատվությունը բարձրացնելու միջոց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությանը, թե իբր Աղդամի շրջանում ոչնչացվել է հայկական «Կռունկ-25» տիպի անօդաչու սարք, այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածածն ապատեղեկատվություն է: Այդ քայլին նրանք մշտապես դիմում են: Նման գործելաոճը նրանք դիտարկում են որպես սեփական աչքերում սեփական արժանապատվությունը բարձացնելու տարբերակ»,- շեշտեց Բաբայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և նշել. «Ուղղակիհարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»: