Թիկնապահները Ջեսիկա Ալբային հրելով հեռացրել են Քայլի Ջեների ճանապարհից
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Նոր սկանդալ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում։ Չնայած Նորաձեւության շաբաթի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հանգստյան օրերին՝ տեղի ունեցած միջադեպերի մասին ԶԼՄ-ները հիմա են տեղեկանում։

Բացման հանդիսավոր երեկոյին ներկա են Քայլի Ջեներն ու նրա ընկերը՝ ռեփեր Tyga-ն, ինչպես նաեւ հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան։ Միջոցառումից հետո, երբ Ջեսիկան ցանկացել է դուրս գալ սրահից, Քայլի Ջեների թիկնապահները հրել են նրան եւ ճանապարհ բացել 18-ամյա Ջեների եւ նրա ընկերոջ համար։

«Մուտքի մոտ շատ մարդիկ էին հավաքվել։ Այնտեղ էր նաեւ Ջեսիկան։ Քայլիի թիկնապահները հրեցին նրան։ Ալբան ցնցված էր»,- ականատեսի խոսքը մեջբերել է New York Post.-ը։

Փաստորեն, Քիմ Քարդաշյանը պետք է ոչ միայն Քայլիի, այլեւ նրա թիկնապահների «դաստիարակությամբ» զբաղվի։
