Բնապահպանության նախարարության հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունումը
SocietyՀիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 16-ի թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մորթիների ընդունումն իրականացվելու է սեպտեմբերի 17-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը` ժամը 14.00-18.00-ն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում: