Լեւոն Հայրապետյանն ազատվել Է տնային կալանքից
SocietyՀետաքննությունը գործարար Լեւոն Հայրապետյանին, որը մեղադրվում Է «Բաշնեւֆտ»-ի բաժնետոմսերի հափշտական գործով, ազատել Է տնային կալանքից:
«Քննիչի որոշմամբ` Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել Է չմեկնելու մասին ստորագրությամբ»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է աղբյուրը, պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել Է «այն բանի կապակցությամբ, որ լրացել Է կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը»:
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել Է սեպտեմբերի 15-ին: «Բաշնեւֆտ»-ի գործով նա կալանքի տակ Էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախությամբ 700 հազար դոլարի հափշտակման մասին մյուս գործով (որն ստացվել Է Բաշկիրիայից սենատոր իգոր Իզմեստեւի մորից)՝ անցյալ տարվա սեպտեմբերից:
Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերդարձնելով լրացուցիչ քննության: Դրանով իսկ լրացել Է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որը սահմանված Է 12 ամիս: