Կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը
EconomicsԿառավարությունը շարունակելու է բնակչության և ՓՄՁ-ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե կառավարությունը գումար չունի սուբ սիդավորելու համար: Կառավարությունը գումար ունի եւ սուբսիդավորելու է: Մենք պայմանավորվել ենք, որ անելու ենք և անում ենք դա»,- ընդգծեց վարչապետը:
Անդրադառնալով Վանաձորի «Քիմպրոմ»-ի հետ կապված խնդիրներին՝ նա ընդգծեց, որ այդ հարցով զբաղվում են Լոռու մարզպետարանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ դա մասնավոր ընկերություն է և սեփականատերը պետք է լուծում տա խնդրին: