Գավառում պարգեւատրվեցին ՀՀ ԶՈւ հինգերորդ բանակային կորպուսի շուրջ 100 զինծառայողներ
SocietyԲանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց հանդիպում հայոց բանակում ծառայող եւ ծնունդով Գեղարքունիքի մարզի զինծառայողների, նրանց ծնողների, հարազատների եւ ՀՀ ԶՈՒ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարության միջեւ:
Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի:
ՀՀ ԶՈՒ հինգերորդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող շուրջ 100 ժամկետային զինծառայողներ եւ ծնողներ պարգեւատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով, կրծքանշաններով:
Հանդիպումն սկսվեց ծնողների, հարազատների եւ զինվորների տեսակցությամբ, իսկ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գավառ քաղաքի մշակույթի տանը:
Զինվորներին ուղեկացում էր նաեւ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, ով նրանց հետ միասին ծառայում է հայոց բանակում:
Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, ՀՀ ԶՈւ հինգերորդ կորպուսի դրոշի բեմ բարձրացնելով եւ օրհներգով:
«Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ ինչ-որ շրջանում մարտահրավերներեն ի հայտ գալիս, որով ապրել-մեռնելու ճակատագիր է որոշվում: Ի տարբերությունայլ ժողովուրդների` մեր ազգը դեմ առ դեմ է կանգնում փորձությունների առջեւ:Մենք բազում հաղթանակներ ենք կերտել եւ մեր հաղթանակները շարունակական են,իսկ այս պահին մեր առջեւ նստած զինվորները մեր ապագա հաղթանակ կերտողներնեն:
Մեր գերագույն նպատակը համախմբվելն ու համաժողովրդական բանակիկայացմանը նպաստելն է: Հայկական ուժերը պետ է հազարապատկվեն, եւ այսդեպքում պետք է ուշադրություն դարձնել մեր ապագա սերնդի դաստիարակությանը:
Հայրենիքը սկսվում է ընտանիքից, եւ կարեւոր չէ, թե զինվորը Հայրենիքի որհատվածը կպաշտպանի, նա պետք է մտածի, որ իր տունն էլ պաշտպանում է մեկ այլզինվոր»,- իր ելույթում նշեց ՀՀ ԶՈւ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար,գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը: Նա նաեւ անդրադրձավ հինգերորդ կորպուսի կերտած պատմությանն ու նրա առջեւ դրված հիմնական մարտական պարտականություններին:
Ելույթով հանդես եկավ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ զորամասերի հրամանատարության, պետական այրերի հետ բազում հանդիպումների ժամանակ միշտ խոսվել է Գեղարքունիքի մարզից զորակոչված տղաների օրինակելի վարքի, լավ ծառայության մասին, եւ պատահական չէ, որ այսօր պարգեւատրվում են միայն լավագույնները: Ելույթներով հանդես եկան նաեւ ՀՀ ԶՈւ հինգերորդ բանակային կորպուսի զորամասերի հրանմանատարներն ու զինծառայողնեորի ծնղները:
Միջոցառման ժամանակ հնչեց նաեւ հայկական երգն ու պարը, իսկ վերջում ծնողների բարձրացրած հարցերին տրվեցին համարժեք պատասխաններ:
Խոսրով Խլղաթյան