Հրշեջները մարել են ՀՀ տարածքում բռնկված բոլոր հրդեհները
SocietyՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 16-17-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող մարզադպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Շոպրոնի փողոցում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 400 քմ, Հ. Ավետիսյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտակայքում ` 170 քմ, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի թիվ 171 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:
Տավուշի մարզի Զորական գյուղի դաշտերում այրվել է 9 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի սկզբնամասում` 2000 քմ, Աբովյան քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սարի լանջին` 8 հա խոտածածկույթ և 10 ծառ, Հանրապետության փողոցի թիվ 25 շենքի սկզբնամասում` 30 քմ, 6-րդ միկրոշրջանում` 800 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատանը` 2000 քմ, Գետամեջ գյուղի մոտակայքում` 2500 քմ խոտածածկույթ և 7 ծառ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի «Մեղրաքար» կոչվող հանդամասում` 4 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: