Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 9 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, ապօրինի ծառահատման 6 դեպքից 5-ը: Բացահայտվել է գողության 9, կողոպուտի 2, խարդախության 4, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության և կողոպուտի 1-ական դեպք: