Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


VMware-ը և ՏՀՏ համաշխարհային առաջատարները՝ ԴիջիԹեքում

Society

ԴիջիԹեք-2015 ցուցահանդեսն աչքի է ընկնելու տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների աշխարհի ամենաճանաչված ընկերությունների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին իր գործունեությունը, լուծումները ներկայացնելու է նաև վիրտուալիզացիայի և ամպային ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար VMware ընկերությունը։

VMware-ն աշխարհում ունի ավելի քան 500 հազար հաճախորդ, 15 հազար աշխատող և 55 հազար գործընկեր: VMware-ի կողմից առաջարկվող լուծումներն օգնում են կազմակերպություններին նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի դինամիկան և ապահովել ընտրության ազատությունը:

Ամերիկյան այս ընկերությունը, 2010թ. ձեռք բերելով Հայաստանում գործող «Ինտեգրիեն» կազմակերպությունը, մեր երկրում հիմնեց հետազոտությունների և մշակումների իր գրասենյակը՝ VMware Eastern Europe-ը: 2010-ին, երբ VMware-ը գնեց «Ինտեգրիենը», աշխատողների թիվն ընդամենը 16 էր, այսօր այն հասել է 100-ի։ VMware-ը տարածաշրջանում, մասնավորապես ԱՊՀ տարածքում հետազոտությունների և մշակումների գրասենյակ ունի միայն Հայաստանում։ Մեզ ամենամոտ ՀՄ ներկայացուցչություններ VMware-ն ունի Բուլղարիայում և Իսրայելում։

Ընկերության ավագ ինժեներական ղեկավար Խաչիկ Նազարյանը նշում է, որ ՏՀՏ աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից մեկի հայաստանյան ներկայացուցչությունը չէր կարող չմասնակցել ԴիջիԹեքին։ Բացի այդ, էքսպոյում VMware-ը նպատակ ունի հանդիպել մասնագետների, որպեսզի կարողանա համալրել իր կադրային բանկը։

Խաչիկ Նազարյանն ընդգծում է, որ բավականին մեծ է ԴիջիԹեքի դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Ինքը նախկինում՝ որպես տարբեր կազմակերպությունների ղեկավար, բազմիցս մասնակցել է ցուցահանդեսին և մշտապես տեսել նրա նշանակությունը ՏՀՏ միջավայրի զարգացման, տեխնոլոգիական համայնքի ձևավորման հարցերում։

Տեղեկատվական և հեռահաղորդակցականն տեխնոլոգիաները ՀՀ տնտեսության ամենադինամիկ զարգացող բնագավառն է. այն ամեն տարի 20-25 տոկոսանոց կայուն աճ է գրանցում։ Խաչիկ Նազարյանը նկատում է, որ ՏՀՏ ոլորտն ինքնուրույն է զարգանում, տարիների ընթացքում զգացել է իշխանությունների, թերևս, միայն հոգեբանական ներկայությունը. «Ես չեմ զգացել որևէ առարկայական աջակցություն իշխանությունից։ Ցանկացած խնդրով դիմելիս, հատկապես կրթության ոլորտին առնչվող, երբեք մերժում չի եղել։ Բայց այդ հարցերը եղել են շատ պարզ և պրիմիտիվ։ Հաճելի է, իհարկե, անընդհատ լսել իշխանությունների կողմից, որ ՏՏ-ն առաջադեմ է, բայց ասել, թե իրապես օգնում են ոլորտին, կարծում եմ՝ ոչ»։

Հայաստանը 2015-ի հունվարից, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայտնվել է տնտեսական, քաղաքական նոր իրողության մեջ։ Ինչպե՞ս է անդրադարձել ԵԱՏՄ կազմ մտնելը VMware-ի հայաստանյան գրասենյակի վրա։ Խաչիկ Նազարյանը նշում է, որ VMware-ը 40 միլիարդ դոլարի կապիտալ ունեցող հզորագույն ամերիկյան ընկերություն է, և Եվրասիական տնտեսական միությունը նրա վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող։ Ինչ վերաբերում է VMware-ի հայաստանյան ներկայացուցչությանը, ապա ԵԱՏՄ-ի անդամ դառնալը բացասաբար է անդրադարձել։ Հայաստանի՝ այդ կառույցին միանալուց հետո որոշակի լարվածություն, զգուշավորություն է զգացվել ԱՄՆ կողմից։ «Անմիջապես խնդիրներ առաջացան վիզա ստանալու գործընթացում։ Մեր մենեջերներին սկսեցին մերժել ԱՄՆ մուտքի թույլտվություն տալիս։ Ընդ որում՝ այնպիսի մենեջերների, ովքեր տարիներ շարունակ գնացել-եկել են Միացյալ Նահանգներ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հստակ ասում է՝ եթե ցանկանում եք այդքան հաճախ Միացյալ Նահանգներ այցելել գործնական նպատակով, ուրեմն գնացեք և ստացեք աշխատանքային վիզա։ Ապացույց չունենք, իհարկե, բայց կարծում եմ՝ դա որոշակիորեն կապված է ԵԱՏՄ հետ»,- ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը։ Տեխնոլոգիական այս էքսպոյին, բացի տեղական կազմակերպություններից, կմասնակցեն նաև մի շարք առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Թայվանից, Չինաստանից և այլն:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live