22-ամյա Մայլի Սայրուսը լքել է Ստելա Մաքսվելին եւ նոր ընկեր գտել իր համար
LifestyleNews.am-ը գրում է.
Սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը կրկին հայտնվել է բոլոր պարբերականների ուշադրության կենտրոնում։ 22-ամյա երգչուհին, որը վերջերս միջոցառումներին ներկայանում էր հայտնի մոդել Ստելա Մաքսվելի հետ, նոր ընկեր է գտել իր համար։

Հայտնի չէ, թե ինչն է Victoria's Secret-ի հրեշտակ Ստելա Մաքսվելի, որը հայկական տարազով նկարահանվել է Vogue Russia-ի համար, եւ Սայրուսի բաժանման պատճառը, բայց վերջինս սկսել է հանդիպել 43-ամյա երգիծաբան Դեյն Կուկի հետ։

UsWeekly-ի փոխանցմամբ՝ աստղային զույգը դեռ չի շտապում պաշտոնապես հայտարարել իրենց հարաբերությունների մասին։

Ի դեպ, օրեր առաջ Ստելան միայնակ է ներկայացել «Ջերեմի Սքոթ. ազգային դիզայներ» ֆիլմի պրեմիերային։