Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ACBA Mobile և Phone Banking ծառայութուններ. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի նոր անակնկալը հաճախորդներին

Սեպտեմբերի 16-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն իր հաճախորդներին ներկայացրեց նոր հավելվածներ` ACBA Mobile և Phone Banking ծառայութունները: Առաջնորդվելով «Իմ բանկը միշտ ինձ հետ է» կարգախոսով՝ բանկի տնօրինությունը փորձում է հնարավորինս դյուրին դարձնել իրականացվող գործարքները՝ խնայելով հաճախորդի ժամանակն ու ծախսերը:

Phone Banking ծառայության և ACBA Mobile բջջային հավելվածի շնորհանդեսի ժամանակ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր խոսքում նշեց. «Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների կիրառումը չափազանց կարևոր է ցանկացած բիզնեսում, հատկապես բանկային բիզնեսում: Շատ ծառայություններ կան, որ կցանկանայինք մեր հաճախորդները ստանային` գտնվելով հեռավորության վրա՝ իրենց հետ ունենալով իրենց բանկը: Այսօրվա մեր ներկայացվող երկու բանկային արտադրանքները, ոչ միայն մեր, այլև արտասահմանյան գործընկերների կողմից բավականին բարձր են գնահատվել մատչելիության, հարմարավետության և անվտանգության առումով»,- նշեց Հակոբ Անդրեասյանը՝ հավելելով, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը շարունակելու է իր հաճախորդներին ներկայացնել մեկը մյուսից հետաքրքիր եւ բավական դյուրին ծառայություններ:

Отображается файл

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հեռախոսային կենտրոնի ղեկավար Մարինե Շիրինյանն էլ, խոսելով մատուցված ծառայությունների հարմարավետության մասին, նշեց. «Այն անձինք, ովքեր հաճախ են ճամփորդում, աշխատանքի բերումով ժամանակը չի բավարարում բանկ այցելել, սակայն պետք է բանկային գործարքներ կատարեն, «Հեռախոսային բանկինգ» ծառայությունը հարմար է առաջին հերթին այդ անձանց համար, որպեսզի առանց բանկ այցելելու, հնարավորինս սերտ ժամկետներում, ժամանակակից ամենահարմար տաբերակներով իրականացնեն բազմաբնույթ գործարքներ»:

Անդրադառնալով մատուցվող ծառայությունների անվտանգության երաշխիքներին՝ Մ. Շիրինյանն ասաց, որ անգամ այն դեպքում, երբ հաճախորդը կորցնի իր հեռախոսը, միեւնույն է, բանկային հաշիվների հետ կապված մտահոգվելու կարիք չկա, քանի որ ողջ տեղեկատվությունը պահվում է բանկի սերվերներում: Ներկայացնելով Phone Banking ծառայությունը՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հեռախոսային կենտրոնի ղեկավարը նշեց, որ տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ կատարել ինչպես իրենց, այնպես էլ բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջև, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձևակերպում և դադարեցում, ձևակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն, լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ: Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: Կատարված գործարքներն արտացոլվում են հաշիվների պարբերական քաղվածքում, ինչպես նաև հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է կատարվող գործարքների և հաճախորդների տվյալների մաքսիմալ ավտանգությունը:

Отображается файл

Նշենք, որ «Հեռախոսային բանկինգ» ծառայությունից օգտվելու համար բանկի հաճախորդները կարող են դիմել ցանկացած մասնաճյուղ՝ կնքելով ծառայության մատուցման պայմանագիրը: Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 30-ը ծառայությունից օգտվելու համար դիմած բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի անվճար: Իսկ երկրորդ մատուցվող ծառայությունը` ACBA Mobile բջջային հավելվածը, հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա կառավարել հաշիվները: Հավելվածի միջոցով բանկն իր հաճախորդներին առաջարկելու է կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի: Բանկի հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արժութային փոխարկումներ, բանկ ուղարկել ու ստանալ հաղորդագրություններ, ստանալ բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ: Հավելվածը թույլ կտա բոլոր օգտատերերին, անկախ նրանից, թե ԱԿԲԱ բանկի հաճախորդ են, թե ոչ, տեսնել բանկի` իրենց գտնվելու վայրին մոտ բանկոմատների և մասնաճյուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա, ինչպես նաև հետևել բանկի կողմից սահմանված փոխարժեքի կուրսերին:

Отображается файл

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել այն App Store-ից և Google play-ից, ապա, դիմելով բանկին, ձեզ սպասարկող մասնաճյուղի միջոցով իրականացնել ակտիվացման գործողությունները: Նշենք, որ սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 30-ը դիմող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հավելվածից կարող են օգտվել անվճար: Նշյալ ժամկետից հետո ACBA Mobile հավելվածի միանվագ սպասարկման վճարը ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար կկազմի 5 հազար դրամ: ACBA Mobile հավելվածի ամսական սպասարկման վճարն իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար կկազմի 3 հազար դրամ:

Սոսե Չանդոյան

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration