ՀՑԹԻ-ն ցուցադրություն կկազմակերպի Բուենոս Այրեսում
CultureՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության թանգարան-հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստորագրող կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության կազմակերպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոնյանը:
«Սույն հուշագրով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիտվում է Բուենոս Այրեսում կազմակերպվելիք նոր թանգարանի ցուցադրությունն իրականացնող հիմնական գործընկեր»,- հայտնել է նա: Դեմոյանը տեղեկացրել է, որ հաջորդիվ նախատեսվում է առանձին պայմանագրի ստորագրություն՝ ցուցադրության դիզայներական նախագծի և դրա իրագործման ժամանակացույցի վերաբերյալ: