Բակո Սահակյանը ֆիզիկական կուլտուրայի զարգացումը համարում է Արցախի առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկը
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը երկրի առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկն է, եւ այդ ոլորտին վերաբերող հարցերը մշտապես կլինեն պետության ուշադրության կենտրոնում: