Կառավարությունը հավանություն տվեց Տավուշ համայնքը սահմանամերձների թվում ներառելու հարցին
Society«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի №713 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` Տավուշ գյուղն իր ներկայիս անվանմամբ ներառվեց սահմանամերձ համայքների ցանկում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմա ն մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2006թ. հունիսի 13-ի ՀՀ օրենքի» համաձայն, Բերդի տարածաշրջանի Թովուզ համայնքի Թովուզ գյուղը վերանվանվել է և դարձել Տավուշ: Սակայն նշված փոփոխությունը ներառված չէ ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» №713 որոշման մեջ:
«Քանի որ տարատեսակ տեղեկատվական համակարգերում սահմանամերձ բնակավայրերը տարբերակվել են վերոնշյալ որոշման համաձայն, Տավուշը որպես սահմանամերձ չի տարբերակված, որի պատճառով զրկված է օրենքով սահմանված արտոնություններից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված 30-ից ավելի համայնքների բնակիչների համար կառավարությունը սահմանել է հողի հարկի, գույքահարկի, ջրի վարձի, ինչպես նաև ծախսված էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների արտոնություններ: