Ծանոթացեք աշխարհի մայրիշխանական բնակավայրերից մեկի «աղջիկ արքաների» հետ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Մաուլիննոնգը Հնդկաստանի մյուս շրջաններից և առհասարակ աշխարհից շատ է տարբերվում։ Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջանի ջունգլիներում՝ Բանգլադեշի սահմանին գնվող Մեղալայա շրջանի այս գյուղում, բնակվում են խասիները։ Նրանց հասարակությունը մայրիշխանական է. այստեղ հողերն ու ունեցվածքը ժառանգում են կանայք, երեխաները կրում են իրենց մայրերի ազգանունները, իսկ տղամարդիկ ամուսնանում են ու տեղափոխվում իրենց կանանց ընտանիքները։
Ընտանիքները, որտեղ միայն տղաներ են ծնվում, դժբախտ են համարվում, քանի որ միայն աղջիկներն են, որ կարող են ապահովել տոհմի շարունակությունը։
Կանայք այս բնակավայրում չափազանց մեծ հարգանք են վայելում, և անհարգալից վերաբերմունքը նրանց նկատմամբ նշանակում է վնաս պատճառել հասարակությանը։
Գերմանացի լուսանկարիչ Կարոլին Կլուպելն այցելել է Մաուլիննոնգ, որտեղ լուսանկարել է գյուղի աղջիկներին իրենց բնակավայրում։
Իր «Mädchenland» («աղջիկների աշխարհ») ֆոտոշարքում Կլուպելը փորձում է անդրադառնալ նրանց մայրիշխանական մշակույթին՝ լուսանկարում ընգծելով դեռահաս, սակայն հասուն աղջիկների ինքնաճանաչողության զգացումն ու ինքնաբավությունը, որն այդքան տպավորել է Կլուպելին։










