Զույգը որոշեց ևս մեկ երեխա ունենալ. բժիշկները շոկի մեջ էին, երբ տեսան, թե ինչ էր եղել երկվորյակների հետ՝ մինչև լույս աշխարհ գալը (լուսանկարներ)
LifestyleՔեյթ Լուկասն ու իր ամուսինն արդեն հասցրել էին իրենց երեխաներին մեծացնել, երբ որոշեցին կանգ չառնել ու ևս մի երեխա ունենալ: Հղիության թեստը տվեց դրական արդյունք, ինչն ամենևին չզարմացրեց փորձառու մորը: Եկավ առաջին ստուգման օրը. Քեյթը, լցված մայրական զգացմունքներով ու բացարձակ երջանկությամբ, գնաց բժշկի մոտ: Նրա բժիշկը վաղուց էր կատակում, որ այս անգամ նա երկվորյակներ է ունենալու, բայց պարզվեց, որ կատակը մարգարեություն էր. Քեյթի որովայում երկու սրտիկներ էին բաբախում, ու սա, ցավոք սրտի, միակ նորությունը չէր այդ օրը:

Բանն այն է, որ էմբրիոնները բաժանվել էին իրարից բեղմնավորումից ընդամենը 8-13 օր անց, ինչը նշանակում է, որ նրանց միջև չէր հասցրել ձևավորվել պաշտպանիչ թաղանթ: Մի քանի օրից երեխաները կարող էին սիամական երկվորյակներ դառնալ, բայց սա դեռ փորձանքի կեսն էր: Նման հղիությունների ժամանակ պտուղներից մեկի պորտալարը կարող է փաթաթվել մյուս պտղի պարանոցին ու խեղդամահ անել նրան: Երեխաների կյանքը վտանգված էր՝ դեռ չսկսված:

Բժիշկը խորհուրդ տվեց Քեյթին չանհանգստանալ ու ամեն ինչ գաղտնի պահել՝ թողնելով բնության ընտրությանը… Սակայն ո՞ր մայրը կարող էր այդպես վարվել: 28 շաբաթական հղիության ընթացքում Քեյթը հիվանդանոց ընկավ, որտեղ 35 օր շարունակ ամեն վայրկյան պայքարեց իր մանկիկների կյանքի համար: Նա ծննդաբերեց կեսարյան հատումով, ու երբ բժիշկները տեսան երեխաների պորտալարերը, վիրահատարանում քար լռություն տիրեց:

Բանն այն է, որ պորտալարերը շատ պինդ հյուսված էին, ու գրեթե անհավանական է, բայց երկու երեխաներն էլ ողջ էին: Սակայն սա դեռ ամենը չէ:

Քանի որ երկվորյակները ժամկետից վաղ էին լույս աշխարհ եկել, նրանք շատ փոքրիկ էին ու թույլ, բայց փառք Աստծո՝ լիովին առողջ: Բժիշկները ճիշտ պահ ընտրեցին կեսարյան հատման համար, քանի որ եթե վիրահատությունն ուշանար մի քանի ժամով անգամ, հյուսված պորտալարերն ապրելու շանս չէին թողնի մանկիկներին:

Չնայած նրան, որ երեխաներն ինկուբատորի մեջ մնալու կարիք չունեին, նրանք շարունակում էին գտնվել ինտենսիվ վերահսկողության ներքո: Բժիշկներն ու ծնողները չէին դադարում անհանգստանալ, քանի որ այսպես ծնված երկվորյակների միայն 1 տոկոսն է ողջ մնում, բայց արի ու տես, որ այս երկվորյակները հենց այդ 1 տոկոսից էին: Ահա տեսեք, թե ինչ չքնաղ աղջնակներ են դարձել նրանք:

Հարփերն ու Կլեոն ներկայումս 8 տարեկան են և անչափ մտերիմ են, չնայած որ խիստ տարբեր բնավորություններ ունեն: Բնականաբար, նրանք հիմա չեն հիշում, թե ինչ անասելի դժվարությամբ են լույս աշխարհ եկել ու երկուսով ողջ մնացել:

Այս երկու աղջնակները լույս աշխարհ եկած իսկական հրաշքներ են: