Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
SocietyՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-18-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի «Փարոսի» անտառում այրվել են 3 հա ծառեր և բուսածածկույթ, Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 168 հողակտորի մոտ ակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք, Սեբաստիա փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում` 4000 քմ, Ջրվեժի ամառանոցների մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:
Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է 3000 քմ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 5-րդ փողոցում` 100 քմ, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: