ՊՆ-ում քննարկվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելուն ուղղված ծրագրերը
SocietyՀայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների և առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորման ն ուղղված մեծածավալ միջոցառումներին:
ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծարծված հարցերի և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկություններ, նախանշվել են երկկողմ գործակցության զարգացման հիմնական աշխատանքային ուղղությունները: