Amazon-ը շուկա Է հանում 50 դոլար արժողությամբ իր նոր պլանշետային համակարգիչը
SocietyAmazon ընկերությունը հայտարարել Է 49,99 դոլար գնով իր նոր պլանշետային համակարգչի թողարկման մասին: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք շուկա ենք դուրս գալիս հզոր պլանշետով՝ անհավանական գրավիչ գնով»,- նշված Է սեպտեմբերի 17-ին ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Amazon-ը նաեւ առաջարկում Է գնման հատուկ տարբերակ. յուրաքանչյուր ոք, ով ձեռք բերի հինգ համակարգիչներից բաղկացած խմբաքանակ, անվճար ստանում Է վեցերորդը: Պլանշետն ունի բազային գործառույթների հավաքանի. ընձեռում Է տեքստեր մուտք գործելու հնարավորություն, թույլ Է տալիս աչքի անցկացնել տեսանյութեր, ինչպես նաեւ խաղալ տեսախաղեր:
Ըստ որում գերակայությունը տրվել Է Amazon-ի սեփական ծառայությունների մեդիական արտադրանքին: Դյուրակիր համակարգիչը հանդերձված Է քառամիջուկ պրոցեսորով եւ 8 գիգաբայթ չափի հիշողության սահմանված ծավալով՝ այն մինչեւ 128 գիգաբայթ մեծացնելու հնարավորությամբ:
Ինչպես կարծում են մասնագետները, նոր պլանշետային համակարգիչը նախատեսված Է այն սպառողների համար, ովքեր բավականաչափ միջոցներ չունեն Apple ընկերության iPad-ի կամ համանման մոդելների գնման համար:
Amazon-ն արդեն իր պլանշետային համակարգիչներով դուրս Է եկել համաշխարհային շուկա: Դրանցից վերջինը Fire HD 6-ն Է: 99,99 դոլար արժեցող այդ համակարգիչը չի արդարացրել սպառողական հետաքրքրության եւ պահանջարկի չափի հետ կապված ընկերության հույսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: