Ջեսիկա Ալբան՝ Քայլի Ջեների թիկնապահի կոպիտ վերաբերմունքի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, հայտնվել է սկանդալային իրավիճակում։
Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի բացման հանդիսավոր հետո, երբ հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան ցանկացել է դուրս գալ սրահից, Քայլի Ջեների թիկնապահները հրել են նրան եւ ճանապարհ բացել 18-ամյա Ջեների եւ նրա ընկերոջ համար։

Ալբան Watch What Happens Live-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է պատմել այս միջադեպից.
«Ես իսկապես ցնցված էի։ Քայլիի երկու թիկնապահները կոպտորեն հրեցին ինձ։ Ես մտածեցի. «Աստված իմ, այս ինչ է կատարվում, միգուցե հրդեհ է»։ Համոզված եմ, որ նրանք էլ չեն հասկացել, թե ինչ են արել»,- ասել է 34-ամյա դերասանուհին։
Դե ինչ, հուսանք, որ Քիմ Քարդաշյանը ոչ միայն Քայլիի, այլեւ նրա թիկնապահների «դաստիարակությամբ» կզբաղվի եւ նրանց ներողությունը չի ուշանա։