Նաոմի Քեմբելը մերկացել է՝ ի պաշտպանություն ֆեմինիստների (ֆոտո)
Lifestyle1in.am-ը գրում է.
Բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելն Instagram-ում հրապարակել է իր մերկ կրծքով լուսանկարը՝ հաջակցություն Free The Nipple ֆեմինիստական շարժման: Այս մասին հայտնում է Harper’s Bazaar-ը:
Քեմփբելը հրապարակումը համալրել է #FreeTheNipple հեշթեգով՝ ի նշան Instagram-ում ընդունված ցենզուրայի դեմ բողոքի (սոցցանցը հարկադիր ռետուշ է կիրառում կանացի կրծքերի դեպքում կամ ջնջում է կանոններին չհամապատասխանող լուսանկարները):
Իր նոր գրքի համար մոդելի պրոֆեսիոնալ ֆոտոշարքից լուսանկարը հայտնվել է նաև Garage ամսագրի ինսթագրամյան էջում: Սակայն հրապարակումից մի քանի ժամ անց լուսանկարը ցենզուրայի է ենթարկվել՝ Քեմփբելի կրծքերը ռետուշ են արել: Աստղի էջում հրապարակված նույն լուսանկարը ջնջվել է: Լուսանկարը Քեմփբե՞լն է ջնջել, թե՞ Instagram-ի ղեկավարությունը՝ չի նշվում:
Կնոջ մերկ կրծքով լուսանկարների հրապարակումն արգելված է Facebook-ի և Instagram-ի կանոններով, բայց թույլատրված է Twitter-ում, ուստի Քեմփբելը լուսանկարն առանց ռետուշի հրապարակել է այդ սոցցանցում:
