Yerevan, 02.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սամվել Ֆարմանյանը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտւթյունը հիմնավորող 4 փաստարկ ներկայացրեց

Politics

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանըներկայացրեց 4 փաստարկ, թե ինչու են Հայաստանին անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները: Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում Ֆարմանյանը որպես առաջին փաստարկ նշեց այն հանգամանքը, որ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին երկրի ժողովրդավարացման գործընթացն ավելի անշր ջելի է դարձնում: «Համաշխարհային փորձով ապացուցված իրողություն է, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում ժողովրդավարացման երաշխիքները՝ այդ թվում` նաև սահմանադրական, շատ ավելի անխոցելի են: Ասածս բոլորովին չի նշանակում, որ կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգն ինքնըստինքյան ենթադրում է կառավարման ոչ ժողովրդավարական միջավայր կամ ավտորիտարիզմի մեծ ներուժ պարունակող համակարգ: Եվ ես ողջունում եմ պարոն Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, որ սահմանադրական բարեփոխումների քննարկման հարցում վկայակոչելուց զատ, նախ մենք պարտավոր ենք ելնել  ներհայաստանյան իրողություններից, նորանկախ Հայաստանի քաղաքական տրամաբանությունից, ունեցած ձեռքբերումներից, սայթաքումներից և խնդիրներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆարմանյանը:

Երկրորդ հանգամանքը, ըստ պատգամավորի, այն է, որ չի կարող որևէ պետություն, հասարակություն ընթանալ անխախտ ժողովրդավարացման ճանապարհով, եթե երկրի կուսակցական, քաղաքական համակարգը կայացած չէ: «Բոլորս հասկանում ենք, որ այստեղ մեծ հաշվով գործ ունենք հավի և ձվի պատմության հետ. արդյոք անցումը կառավարման խորհրդարանական համակարգին մեր իրողություններում կնպաստի՞ կուսակցությունների ինստիտուցիոնալ առումով կարողությունների մեծացմանը, թե` պետք է սպասել կուսակցությունների կայացմանը, նոր միայն գնալ խորհրդարանական կառավարման համակարգին ա նցում կատարելու ճանապարհով: Ես վստահ եմ, որ ճիշտն առաջին տարբերակն է: Խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է մեր քաղաքական կուսակցական համակարգի կայացմանը` գուցե, սկզբնական հատվածում որոշակի դժվարություններ հաղթահարելու ճանապարհով»,- մանրամասնեց պատգամավորը :

Պատգամավորի երրորդ փաստարկը վերաբերում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Ֆարմանյանի խոսքով՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում երկրի պետական համակարգը, պայմանավորված տարբեր իրողություններով, զերծ չի մնացել բացթողումներից և սխալներից՝ կապված պետական կառավարման համակարգի ամբողջական արդյունավետ աշխատանքի հետ: «Եվ սահմանադրական փոփոխությունները, որ մեզ ներկայացվել են, պետք է որ նպաստեն, որպեսզի իշխանության բոլոր մարմիններն աշխատեն առավել արդյունավետ»,- շեշտեց Ֆարմանյանը:

Նրա 4-րդ փաստարկը վերաբերում է այն հանգամանքին, որ սա Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, առաջին Սահմանադրությունն է, որն ստեղծում է երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն: Պատգամավորը նշեց, որ գործող համակարգը, որի դեպքում ընտրություններից հետո հաղթող քաղաքական ուժն ստանում է ամեն ինչ, պարտվածը՝ ոչինչ, չի նպաստում քաղաքական համակարգի առողջացմանը և քաղաքական որոշումների կայացման գործընթացում հասարակության ազդեցության բարձրացմանը: «Որպեսզի իմ ասածը հիպոթետիկ չհնչի, ես ընդամենը փաստեմ, որ երկու տարի առաջ հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը, մի քանի տարի առաջ հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենալով հասարակության շատ ստվար մասի քաղաքական աջակցությունը, շատ կարճ ժամանակահատվածում մսխել են իրենց քաղաքական կապիտալը, ինչի արդյունքում, ցավոք սրտի, հասարակության այդ մեծ մասի վստահությունը վայելող քաղաքական ուժերը կայացվող քաղաքական որոշումների վրա դե ֆակտո ազդեցություն չունեն: Առաջարկվող նոր լուծումը բացառելու է նման իրավիճակները, վերանում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը»,- եզրափակեց պատգամավորը:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6