Նիհարելը երբեք այսքան հեշտ չի եղել․ ազատվեք 10 կգ քաշից 14 օրում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Եթե ցանկանում եք լիովին փոխել ձեր արտաքինը և ազատվել 10 կգ ավելորդ քաշից, ապա ձեզ անհրաժեշտ է կիտրոններ։
Կիտրոնով այս դիետան ուղղակի հալեցնում է կիլոգրամներն ու ճարպերը, բայց նաև ամրապնդում է մարմինը, մաքրում արյունը։
Շատ սննդաբաններ և դիետոլոգներ պնդում են, որ կիտրոնը պարունակում է բոլոր այն տարրերը, որոնք անհրաժեշտ են ճարպերի հալեցման և դրանով իսկ քաշի նվազեցման համար։
Ի թիվս այլ բաների, կիտրոնը պարունակում է կիտրոնաթթու, որն օգնում է այրել ճարպերը, արագացնել նյութափոխանակությունը, նվազեցնում է ախորժակը, բարելավում է մարսողությունը։ Կիտրոնի կեղևը պարունակում է պեկտին, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Կիտրոնը պարունակում է վիտամին C, որն ամրացնում է իմունային համակարգը, որը ևս կարևոր գործոն է քաշի նվազեցման համար։ Ընդհանուր առմամբ, կիտրոնն անհավանական պտուղ է, որով կարող եք մաքրել օրգանիզմը, արյունը, արագացնել նյութափոխանակությունը և նիհարել, ինչպես նաև կանխել որոշակի հիվանդություններ։
Կիտրոնի դիետան շատ պարզ է. ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ (կամ ճաշից առաջ, եթե նախաճաշ չեք անում) խմել որոշակի քանակությամբ կիտրոնի հյութ` ջրով խառնած։
Կիտրոնահյութը խմելուց անմիջապես հետո պետք է մաքուր ջրով ողողել բերանը, որպեսզի չվնասվի ատամների էմալը:
Շարունակությունը` այստեղ: