Yerevan, 10.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


KfW-ն արտոնյալ վարկ կտրամադրի Դդմաշենում 400/220 կՎ լարման ենթակայանի կառուցման նպատակով

Economics

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երվանդ Զախարյանի այցը մեկնարկել է Հրազդանի Դդմաշեն համայնքից, որտեղ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ կառուցվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ կառուցվող Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի միացման նպատակով նախատեսվում է կառուցել 400/220 կՎ լարման ենթակայան:

ԳԴՀ կառավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն նշված ենթակայանի կառուցման համար Վերականգնման վարկերի բանկի միջոցով արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ, որի վարկային համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2015թ. չորրորդ եռամսյակում, իսկ աշխատանքների իրականացումը` մինչև 2018թ-ը: Արդեն ձեռք է բերվել Դդմաշենում նախատեսվող ենթակայանի կառուցման համար անհրաժեշտ շուրջ 15 հա հողատարածքը:

Այնուհետև նախարարը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ծանոթացել է «Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր 220կՎ ենթակայանին միացնող Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Երվանդ Զախարյանը հայտնել է իր գոհունակությունը կատարված աշխատանքների վերաբերյալ և վստահեցրել, որ իրականացվող ծրագրի արդյունքում կբարձրանա սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կավելանա էներգահամակարգի կայունությունը, կմեծանա էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը, և հուսալիությունը Իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև  կնվազեն էլեկտրաէներգիայի կորուստները: Նախարարը հորդորել է  այսուհետ ևս պատշաճ ուշադրություն դարձնել որակի խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային համաձայնագիրը` 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, ստորագրվել է 2011թ. հունիսի 1-ին: Նախատեսվում է նաև ՀՀ կառավարության մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսվորում` ծրագրի շրջանակներում առաջացող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների իրականացման համար: Ծրագրի փակման ամսաթիվն է 2016թ.-ի հունիսի 30-ը: Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:

Ծրագրի նպատակն է վերակառուցել 1950-ական թվականներին կառուցված, ֆիզիկապես և բարոյապես մաշված շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը, որոնք միացնում են էներգահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ-ը և Որոտանի ՀԷԿ-երի  կասկադը): Այն կարևոր նշանակություն ունի հանրապետությունում հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու գործում: Էլեկտրահաղորդման գծերն անցնում են ՀՀ Կոտայքի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Վայոց Ձորի և ՀՀ Սյունիքի մարզերով (որոշ հատվածներում՝ նաև բնակավայրերով):

Միջազգային մրցույթի արդյունքում էլեկտրահաղորդման գծի վերակառուցման գլխավոր կապալառու է ընտրվել հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն»  (Kalpataru Power Transmission LTD) ընկերությունը: Պայմանագրի գումարը կազմում է շուրջ 25.7 մլն ԱՄՆ դոլար: Պայմանագիրը մեկնարկել է 2013 թ. մարտի 5-ին, ժամկետը` 36 ամիս:

Վերակառուցման աշխատանքների խորհրդատուն է ֆինլանդական «Հիֆաբ Օյ» (Hifab Oy)  ընկերությունը: Էլեկտրահաղորդման գծի բոլոր հինգ հատվածներում նախատեսված ընդհանուր թվով 721 հենարաններից փորվել է 400 հենարանի հիմքի տեղ, կատարվել է 314 հենարանի հիմքի բետոնավորում և մոնտաժվել է 192 հենարան: Պատրաստվել են հիմքերի գործարանային արտադրության 1135 բետոնյա ոտքեր (ընդհանուր նախատեսված է 1225 հատ), որից 1042-ը տեղափոխվել է շինարարության տեղանք:

Հենարանների տեղադրման համար այսօրվա դրությամբ ձեռք են բերվել 434 պետական ու համայնքային և 136 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորներ (ընդհանուր հաշվով 570 հողակտոր): Էլեկտրահաղորդման գծի շուրջ 7 կմ հատված արդեն պատրաստ է: Աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Ներգրավված է գրեթե 550 աշխատող:

IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants