Քարդաշյանների մասին հեռուստաշոուի հերթական մասում կցուցադրվի Հայաստան կատարած նրանց այցը
LifestyleՔարդաշյանների ընտանիքի մասին Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հերթական մասը, որը կցուցադրվի սեպտեմբերի 20-ից, կներկայացնի հատվածներ նրանց՝ Հայաստան կատարած այցից, գրում է latinpost.com-ը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոեի, ամուսնու և դստեր հետ պատմական հայրենիք էր այցելել ապրիլին։
Քարդաշյան քույրերը հայ ներգաղթյալների ժառանգներ են՝ հորական կողմից, նշում է աղբյուրը։ Եվ նրանք միշտ ցանկացել են լինել իրենց նախնիների հայրենիքում։
Ընտանիքի երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու նրանց հուզիչ այցը Հայաստան, որտեղ նրանք ծանոթանում են իրենց ընտանիքի արմատներին։