Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վահան Մարտիրոսյանը 10 տարուց ավելի հաշվառված է «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ. նրա առնչությամբ քննվում է երկու քրեական գործ

Society

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանումներ է ներկայացրել Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ քրեական գործերի վերաբերյալ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստին, Քննճական կոմիտեում գտնում են, որ առանձին լրատվամիջոցներ հանդես են եկել խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գնահատականներով՝ քննչական մարմնին «մեղադրելով» իր լիազորություններից  չբխող գործողություններ չձեռնարկելու մեջ։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ Վահան Մարտիրոսյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի քննությունն ապահովելու, կասկածյալի հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ»,- նշված է կոմիտեի հաղորդագրությունում։

Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը՝  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Քննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.) ։

Այսպես՝ օգոստոսի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է գրավոր հաղորդում՝  Գաջեգործների 22/4 հասցեում Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծելու վերաբերյալ։ Նախնական քննության արդյունքներով՝ օգոստոսի 19-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ),  որոշումներ կայացվել՝ Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը՝ Կարինե Գասպարյանին, տուժող ճանաչելու մասին։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահո վելու ուղղությամբ և հետաքննության մարմնի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել տուժողներին՝ օգոստոսի 21-ին և 27-ին հարցաքննության ներկայանալու և նրանց հետ, որպես տուժողների, քննչական գործողություններ կատարելու համար։ Վերջիններս հարցաքննության չեն ներկայացել։

Օգոստոսի 28-ին Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը ոստիկանության նույն վարչական շրջանի բաժնից ստացել է նյութեր՝ Երևանի Բաղրամյան փողոցի 64 շենքի բնակարաններից մեկից 3820  ԱՄՆ դոլար գողանալու դեպքի վերաբերյալ։ Ըստ բնակարանի սեփականատիրոջ հաղորդման՝ նշված հասցեում գտնվող իր բնակարանում 2015 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը հյուրընկալվել է Վահան Մարտիրոսյանը՝ իր կնոջ և երեխայի հետ, և նույն ժամանակահատվածում բնակարանից գաղտնի հափշտակել խոշոր չափի գումար։

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում  28.08.15թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով նշանակվել են դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ, հարցաքննության հրավիրվել Վ.Մարտիրոսյանի կինը, ով ժամանակ է խնդրել՝ փաստաբանի հետ նախաքննական մարմնին ներկայանալու համար։

Օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև՝ Վ.Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կ.Գասպարյանի՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։

Ի կատարումն քննիչի բերման ենթարկելու որոշման՝ 2015 թ. սեպտեմբերի 2-ին  Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի,  խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Վ.Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Դիտարկվող քրեական գործով նախաքննության ընթացքում Վ.Մարտիրոսյանը և Կ.Գասպարյանը պատշաճ ծանուցվել են ներկայանալ հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չեն ներկայացել։  04.09.15թ. որոշում է կայացվել՝ նրանց նորից բերման ենթարկելու մասին։

Բացի այդ, որոշումներ են կայացվել՝ Վ.Մարտիրոսյանի՝ Գաջեգործների 22/4 տանը խուզարկություն կատարելու, նրա բջջային հեռախոսահամարները վերծանելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք քննարկվել են և բավարարվել դատարանի կողմից։ Խուզարկության կատարումը հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնին, իսկ վերծանումների տրամադրումը՝ համապատասխան բջջային օպերատորներին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live