6.500.000 դոլար. վաճառքի է հանվել տիեզերանավի տեսքով շքեղ առանձնատուն (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ավստրալիայում վաճառքի է հանվել բացառիկ դիզայնով շքեղ և գերժամանակակից առանձնատուն, որն արտաքուստ տիեզերանավ կամ թռչող ափսե է հիշեցնում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆուտուրիստիկ դիզայնով կացարանի գինը 6.5 մլն դոլար է։ Այն կառուցել է ճարտարապետ Չարլզ Ռայթը։
Զմրուխտյա կանաչի մեջ գտնվող հսկայական առանձնատնից բացվում են հրաշալի տեսարաններ դեպի օվկիանոսն ու արևադարձային անտառները։
Աղբյուրը մանրամասնում է, որ տունն ունի ընդարձակ սենյակներ, խոհանոց և առանձնատան ողջ երկայնքով ձգվող լողավազան։










