Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ երեխաներն իրենց լուսանկարներով կփորձեն օգնել հիվանդների ապաքինմանը

Society

Երեխաները դեռ վաղ տարիքից պետք է սովորեն բարի լինել ու իրենց ունեցած հմտությունների միջոցով օգտակար լինել մարդկանց: Այս գաղափարախոսությամբ են առաջնորդվել ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ն ու «Այո» հարթակը` իրականացնելով «Փոփոխություններ բնապատկերներով» նախագիծը, որի միջոցով կենտրոն հաճախող երեխաները լուսանկարչության վարպետության դասեր են անցել ու բնապատկերներ լուսանկարել հիվանդանոցների համար: Արմենպրեսիի փոխանցմամբ` սեպտեմբերի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ երեխաների նկարների ցուցահանդեսը:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով, կարևոր է, որ երեխաները երեխաների համար ինչ-որ բան անեն: «Սա շատ ողջունելի է, քանի որ բարդ վիճակներում գտնվող երեխաները կարողանում են լուսավոր կետ գտնել` ուրիշներին օգտակար լինելով: Կարծում եմ` ինքնաթերապիայի ավելի լավ տարբերակ այս դեպքում չկա: Այս տարիքից եթե ձեռքից եկածը, իր պատկերացրած աշխարհի լուսավոր անկյունը որոշել է նվիրել այն երեխաներին, ովքեր գուցե հիվանդության պատճառով չեն կարող առնչվել բնության, դրսի հետ, դրանից լավ զգացողություն չկա: Աս միջոցառմամբ ուզում ենք խթանել երեխաների մեջ բարությունը, պետք չէ սպասել, որ նրանք մեծանան, հետո բարություն գործեն, այլ աշխատում ենք բարությունը դարձնել կենսակերպ»,-ասաց Միրա Անտոնյանը:

Լուսանկարիչ Գոռ Կրոյանը մեզ հետ զրույցում կիսվեց նախագծի ընթացում իր դերակատարությամբ` նշելով, որ ինքն արել է ամենափոքրը` երեխաներին է փոխանցել իր փորձը, սովորեցրել է ճիշտ լուսանկարել: «Աշխատել ենք 10 երեխայի հետ, չորս օր անընդհատ նկարել ենք տարբեր այգիներում, որի արդյունքում ընտրվել են 4 տղաները, ովքեր լուսանկարելու հանդեպ պատրանք ունեն: Դա արտահայտվում է նրանց լուսանկարներում, որոնք սովորական նկարներ չեն: Դրանք բուժիչ նկարներ են: Նրանք փորձել են անել մաքսիմումը մարդկանց օգնելու համար»,-հայտնեց լուսանկարիչը:

Գոռը երեխաներին սովորեցրել է մի քանի կանոն, իսկ արդեն բնության գրկում խորհուրդ տվել` ինչպես նկարել: «Երեխաներն անընդհատ կիսվում էին նկարներով, ու մեծամասամբ ստացել են հավանություն իմ կողմից: Նկարներ կային, որ ես այդպես չէի կարող ստանալ: 20 տոկոսի դեպքում էր, որ ասել եմ լավ նկարներ չեն, մնացած 80 տոկոսը ազնիվ ասել եմ, որ շատ լավ լուսանկարներ են»,-հայտնեց Գոռ Կրոյանը` ավելացնելով, որ երեխաներին մոտ թողել է իր հեռախոսահամարը, որպեսզի փորձի հետագայում էլ նրանց խորհուրդներ տալ:

«Փոփոխություններ բնապատկերներով» գաղափարի հեղինակ Քրիստին Մխիթարյանը նկարներից որոշներն արդեն հավանել է ու սպասում է մնացած նկարներին ընտրություն կատարելու համար: «Այս նկարներն արդեն օգնել են երեխաներին, ովքեր ինչ-որ չափով օգտակար են զգում իրենց` մտածելով, որ լավ գործ են անում հիվանդանոցում այդ պահին գտնվող հիվանդների համար: Երբ մարդ հիվանդ է լինում, ընկճված է լինում, բնապատկերների նկարները, բնության մեջ ապրող կյանքը փոխանցվում ու հանգստացնում է նրանց»,-ասաց Քրիստին Մխիթարյանը` նշելով, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել միայն Հայաստանում:

«Այո» ծրագրերի համակարգող Ջեմմա Սաֆարյանն էլ տեղեկացրեց, որ ներկայում փորձում են գումար հայթայթել, որպեսզի լուսանկարները տպվեն, շրջանակի մեջ դրվեն ու զետեղվեն հիվանդանոցների պատերին:

Նախագծի մասնակից 13-ամյա Դավիթ Ենոքյանը նշեց, որ նախագծի շնորհիվ կարողացել է լուսանկարելու հմտությունները զարգացնել ու իր վառ երևակայությունը փոխանցել մարդկանց: Նրա խոսքով` առաջնորդվել է ինչպես լուսանկարչների սովորեցրած կանոններով, այնպես էլ իր մտքի թելադրանքով: 

«Փոփոխություններ բնապատկերներով» նախագծի գաղափարի հեղինակներն ու նախաձեռնողներն են ՀՕՖ-իերեխաների աջակցության կենտրոնի և «Այո» հարթակի վաղեմի բարեկամներամուսիններ Քրիստին Մխիթարյանը ևՋոն Լեոնարդը:
Նախագծի շրջանակներում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի սաների համար Ջոն ԼեոնարդըՔրիստինՄխիթարյանը և լուսանկարիչ, SPRING PR ընկերության կրեատիվ փորձագետ Գոռ Կրոյանն անցկացրել ենլուսանկարչության վարպետության դասերՆրանք կատարել են էքսկորսիաներ Կասկադ համալիրՀայոցցեղասպանության հուշահամալիրՍևանա լիճԶվարթնոց տաճարԷջմիածին:  Նախագծի ավարտին ընտրվելու են լավագույն նկարները, որոնք փակցվելու են Հայաստանի հիվանդանոցների պատերին:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live