Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել ՀԱՊԿ շրջանակներում ռազմական բաղադրիչի զարգացման հարցում
SocietyՀայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում ռազմական բաղադրիչի զարգացման հարցում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Եթե դուք ծանոթ եք այն գերակայություններին, որոնք մենք ՀԱՊԿ-ում առաջիկա նախագահութան ընթացքում իրականաց նելու ենք, դրանք հիմնականում վերաբերում են հենց ռազմական բաղադրիչի զարգացմանը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն պետք է իր գործողությունները ծավալի այն գլոբալ խնդիրների դեպքում, երբ Հայաստանի անվտանգության համակարգը կխախտվի: «Այս պարագայում մենք գտնում ենք, որ Հայաստանի զինված ուժերը լիովին կարողանում են ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ գագաթնաժողովն ամփողփող հայտարարության մեջ ԼՂ հակամարտության վերաբերյալ խոսք չկար, երբ ՀՀ Նախագահը գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնել էր ադրբեջանական բանակի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծությունների մասին, նախարարն ընդգծեց, որ բոլորի ցանկությունն է, որպեսզի միջազգային հանրությունն արձագանքի նման դեպքերին, սակայն ինքը դրան շատ հանգիստ է նայում: «Դրանք լոկալ բնույթ ունեցող խնդիրներ են, որոնց պատասխանատուները մեր հարևաններն են, իսկ դրանց արձագանքողները մենք ենք: Եվ մենք տեղում արձագանքում ենք»,- եզրափակեց նախարարը: