Երևանում բացվեց Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը
SocietyՀայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 19-ին: Արմենպրեսի փոխանցմամբ` այգին հիմնադրվել է 2013 թվականի ապրիլի 16-21-ին Երևանում անցկացված միջազգային պոեզիայի առաջին փառատոնի մասնակիցների կողմից , որոնք տնկել են իրենց պետությունը խորհրդանշող ծառեր:
Պուրակի ընդհանուր մակերսը կազմում է 1010 քառակուսի մետր, այն վերակառուցվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի կողմից:
Պուրակում տեղադրված են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի,Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի հուշատախտակները: Բակի կենտրոնական մասում գտնվում է հանգստի գոտին, որը հարմարեցված է հատուկ օրերին միջոցառումներ կազմակերպելու համար: