Երևանում ընթանում են տոնական դրոշակազարդարման աշխատանքներ
SocietyՀայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում, փողոցներում, այգիներում և մարդաշատ այլ վայրերում ընթանում են տոնական դրոշակազարդարման աշխատանքները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, մայրաքաղաքն արդեն իսկ զարդարված կլինի ավելի քան 1000 դրոշներով և տոնին համահունչ զարդարանքի այլ միջոցներով: