Ինչպես հայտնի է երգչուհի Սոֆի Մխեյանը նախկինում Ազգային ժողովի պատգամավոր, այժմ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանի դուստրն է։
Ինչպես այլ պաշտոնյաներ, Գագիկ Մխեյանը եւս ներկայացրել է հայտարարգիր, որում ներկայացված է իր եւ ընտանիքի անդամների ունեցվածքը։
Ըստ այս տարվա փետրվարի 4-ի ներկայացրած հայտարարագրի՝Գագիկ Մխեյանին է պատկանում BMW X5 մակնիշի ավտոմեքենա, որն արժե 7 մլն դրամ։ Նրա դրամական միջոցները կազմում են 7 մլն 500 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը 11 մլն 770 հազար դրամ է։
Սոֆի Մխեյանի մայրը՝Նաիրա Բաղդասարյանը, հայտարարագրել է 3 մլն 400 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտը, որը գոյանում է բացառապես աշխատավարձից, կազմում է 1մլն 580 հազար դրամ։
Հետաքրքիր է, որ երգչուհի Սոֆի Մխեյանը ոչինչ չի հայտարարագրել։ Դատելով նրա հայտարարագրից, երգչուհին ոչինչ չունի՝ անգամ ավտոմեքենա։

Երգչուհու եղբոր՝Գոռ Մխեյանի տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 372 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից։ Գոռ Մխեյանը որեւէ դրամական միջոց եւ գույք չի հատրարագրել։


