Արագյուղի մոտ «Իսուզու»-ն բախվել է քարակույտի. կա 2 տուժած
Սեպտեմբերի 10-ին' ժամը 03.23-ին, ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Զորավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնուևմ են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Արագյուղի վերջնամասում «Իսուզու» մակնիշի 34 NZ 032 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարակույտին:
Ավտոմեքենայի վարորդ՝ 1985թ. ծնված Ս. Խ.-ն և ուղևոր Մ. Ղ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: