Գլուխկոտրուկներ որոնք տրվում են Google-ում, Microsoft-ում և այլ հեղինակավոր ընկերություններում աշխատանքի ընդունվելիս
LifestyleՁեր առջև հինգ իրական խնդիրներ են, որոնք հարցազրույցների ժամանակ թեկնածուներին էին տրվում մեծ կազմակերպություններում: Պատասխաններին նայելուց առաջ, փորձեք Ձեր ուժերը: Մի գուցե, ինքներդ Ձեզ կզարմացնեք:
Առաջին հորիզոնական: ինժեներ ծրագրավորող Google-ում
Խնդիր
Դուք ութ գունդ ունեք, յոթը նույն քաշը ունեն, մեկը մնացածից ծանր է: Ինչպե՞ս կշեռքի միջոցով որոշենք, թե որն է ամենածանր գունդը, եթե երկու հնարավորություն ունենք:
Լուծում
Քայլ 1. վերցնում ենք վեց ցանկացած գունդ
Քայլ 2. դնում ենք երեք գունդ կշեռքի յուրաքանչյուր նժարի վրա
ա. եթե կշեռքի նժարները հավասար է, ուրեմն ավելի ծանր փուչիկը պետք է ընտրեք մնացած երկուսի մեջից
բ. եթե մեկը ավելի շատ է, ուրեմն ճիշտ փուչիկը դրվածներից մեկն է
Քայլ 3. Օգտագործում ենք կշռելու երկրորդ հնարավորությունը: Եթե ա տարբերակն է,պետք է չափել մնացած գունդ, իսկ եթե բ՝ պետք է երկու ցանկացած գունդ կշռել երեքից, և եթե նժարներից մեկը իջում է ապա պարզ է ծանր գունդը, իսկ եթե հավասարվում են ուրեմն երրորդն է:
Երկրորդ հորիզոնական: Մենեջեր Amazon ընկերությունում
Խնդիր
Սպորտային մրցաշարին դիմել է 5623 մասնակից: Ինչքա՞ն մրցույթ պետք է լինի, որպեսզի հաղթողին որոշեն
Ամենատարածված պատասխաններ
ա. մեկ մրցույթ- այն կպարզի, թե ով է հաղթելու ֆինալում
բ. 5.622 մրցույթ, եթե իրենց մեջից միայն մեկ հաղթող է պետք, ուրեմն այդքան մարդուց մեկին է պետք ընտրել
Ալտերնատիվ պատասխան
Այստեղ կարևոր է ոչ թե ճշգրիտ պատասխանը, այլ տրամաբանական մոտեցումը: Այսպիսով սկզբում պետք է ճշտել, ինչ մասնակիցներ են, թիմեր, թե՞ առանձին մարդիկ: Հետո, կախված պատասխանից տվեք հաջորդ հարցը: Այսպես Դուք Ձեր մտածելու ունակությունը կցուցադրեք:
Երրորդ հորիզոնական: Webtrends-ում ծրագրային ապահովման մշակող
Խնդիր
Մութ սենյակում սեղանին դրված են քսան գուլպաներ երկու տեսակի: Ինչպիսի՞ մինիմալ քանակությամբ գուլպա պետք է վերցնել, որպեսզի իրենց մեջ զույգը գտնվի:
Պատասխանների տարբերակներ
ա. երեք գուլպա. դրանցից երկուսը նույն տեսակի կլինեն, մեկը այլ կամ ՝ երեքն էլ նույն տեսակից: Այսինքն ամեն դեպքում մեկ նույն տեսակի զույգ գուլպա կստացվի:
բ. ոչ մեկը, այդպես է պայմաններում գրված: Քսան տարբեր գուլպաներ երկու տեսակի, այսինքն դրանց մեջ նույնատիպեր չկան:
Չորրորդ հորիզոնական. Ինժեներ ծրագրավորող վեբ մասնագետ Microsoft-ում
Խնդիր
Ձեր առջև երեք տուփ է դրված, մեկի մեջ խնձորներ, մյուսի մեջ բանաններ, երրորդի մեջ ՝ և՛ բանաններ և խնձորներ:
Բոլոր տուփերը սխալ են պիտակավորված, Դուք կարող եք ամեն տուփից մեկ միրգ գանել, մեջը չնայելով: Քանի՞ անգամ պետք է միրգ հանել, որպեսզի պարզել բոլոր տուփերի պարունակությունը:
Պատասխան
Մեկ անգամ
Հարցը նրանում է, որ տուփերը սխալ են նշված, դա էլ նշանակում է, որ ամեն մեկի մեջ դրված է այն, ինչ գրված չէ: Այսինքն Ե (երկու մրգերից էլ) նշվածքով տուփի մեջ կարող են կամ խնձորներ լինել (խ), կամ՝ միայն բանաններ (Բ). Այնտեղից միրգ ենք հանում, եթե խնձոր է դուրս գալիս, ուրեմն խնձորի տուփ է:
Երկու տուփ է մնում, Խ և Բ, իսկ Դուք գիտեք, որ Բ-ում կամ խնձորներ պետք է լինեն կամ խառնուրդ: Բայց քանի որ մենք խնձորներն արդեն գտանք Ե արկղից, ապա Բ-ում խառնուրդ է: Իսկ վերջին տուփում՝ Խ գրվածքով, բանաններ են:
Հինգերորդ հորիզոնական: Ինժեներ ծրագրավորող Raytheon
Խնդիր
Ձեր առջև երկու անջատիչ է, բայց միայն մեկն է այդ հարկի լույսը միացնում: Ձեր տեղից Դուք չեք կարող ոչ տեսնել, ոչ լսել, միացել է այն թե ոչ: ԻՆչպե՞ս որոշել, որ անջատիչը կմիացնի լույսը, եթե միայն մեկ անգամ կարելի է իջնել ներքև և ստուգել:
Լուծում
Պետք է միացնել երեք անջատիչներից առաջինը և սպասել հինգից տաս րոպե, որպեսզի լույսը տաքանա: Հետո անջատել առաջին և երկրորդը միացնել, ու իջնել ներքև ստուգման: Եթե լույսը վառված չէ,բայց տաք է, ուրեմն դրա համար առաջին անջատիչն է: Եթե հիմա վառված է, երկորդը: Եթե չի վառնում՝ ուրեմն երրորդն է:
Իսկ Դուք քանիսի՞ն կարողացաք ճիշտ պատասխանել:
Աղբյուր՝ Inchuzem.am