Օրվա բաղադրատոմսը. Ինչպես պատրաստել սուրճ էսպրեսո տան պայմաններում
Lifestylecooks.am-ը գրում է.
Բաղադրիչներ
ջուր – 200մլ (ֆիլտրված)
շաքարավազ – 2-3թ/գդ
աղ – 1/5թ/գդ
սուրճ սև – 2-3թ/գդ (աղացած)
Պատրաստման եղանակ
- Փոքրիկ սրճեփի մեջ ենք լցնում աղացած սուրճը, շաքարավազը, աղը (ցանկալի է, որ աղը լինի խոշոր): Լավ խառնում ենք և հենց այդպես՝ չոր վիճակում, տեղափոխում ենք թույլ կրակի վրա: Տաքացնում ենք զանգվածը և սպասում մինչև որ նրանից թեթևակի տաքություն անջատվի (հանկարծ չշփոթեք ծխի հետ): Հանում ենք կրակի վրայից:
Առանձին կաթսայի մեջ լավ տաքացնում ենք ջուրը՝ չհասցնելով այն եռման վիճակի, ապա լցնում սրճեփի մեջ, որտեղ գտնվում են տաքացած սուրճը և շաքարավազը:
Եփում ենք սուրճը՝ հասցնելով այն եռման վիճակի, ապա հանում կրակի վրայից, լավ խառնում և կրկին տեղափոխում կրակի վրա: Հենց որ սուրճը եռում է և առաձացնում մի քանի պղպջակ, հանում ենք այն կրակի վրայից:
- Փակում ենք սրճեփի երեսը ափսեով և թողնում այդպես մնա 5-7 րոպե:
Պատրաստի սուրճը լցնում ենք բաժակների մեջ և վայելում:
- Սովորաբար էսպրեսոյի համար օգտագործում են հատուկ փոքրիկ բաժակներ, քանի որ էսպրեսոն բավականին թունդ սուրճ է համարվում, և խորհուրդ չի տրվում այն խմոլ մեծ քանակությամբ:
Ի դեպ, ավելի համարձակ սրճասերները կարող են սուրճի մեջ ավելացնել մի փոքր դարչին. այն հետաքրքիր համային երանգ է հաղորդում սուրճին:
Ինչպես նաև որպես հավելում էսպրեսո սուրճին կարելի է ավելացնել հարված սերուցք կամ կաթ: