Ալափարսի խնձորն ու ընկույզն առաջիկա տարիներին իրենց դիրքը կգրավեն հայկական ու ռուսական շուկաներում
SocietyԿոտայքի մարզի Ալափարս համայնքում «Կովկասֆուդ» ընկերության հիմնադրած խնձորի և ընկույզի այգիները ՀՀ գյուղատնտեսության նախարարը համարում է Հայաստանի ապագան: Լրագրողների հետ զրույցում նախարար Սերգո Կարապետյանը կարևորեց փաստը, որ այգիների մշակումը կիրականացվի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: «Սովորական պայմաններում, եթե մեկ հեկտարի վրա տնկում են 80-100 ընկուզենի, ապա այս պայմաններո ւմ 200-ից ավելի ծառ է տնկվել: Ինքստինքյան բերքատվությունը բարձրանում է, մշակության աշխատանքներն ու բերքահավաքն ավելի հեշտ է իրականացվում: Ընկուզենին 6-7-րդ տարում լիարժեք բերք է տալիս, իսկ խնձորենիները նույնիսկ 2-րդ տարում են բերք տալիս, բայց լիարժեք բերքի տակ մտնում է 3-4-րդ տարում: Մեկ հեկտարից ստացվում է մինչև 100 տոննա խնձորի բերք: Այստեղ մեկ հեկտարի վրա տնկված է 2 հազար 500 ծառ, սակայն սովորական պայմաններում մեր հողագործները տնկում են 400 ծառ: Այս այգին մեր ապագան է, ու այս տնկիները բազմացնելու ենք այլ գյուղացիական տնտեսություններին տրամադրելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Սերգո Կարապետյանը` հավելելով, որ պատրաստվում են ստացվելիք բերքը մեծ ծավալներով արտահանել:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ևԿոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել էժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության այգիներին: Վարձակալված ընդհանուր 35.4հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից և հողի որակից, հիմնել է 29.3հեկտար մակերեսով ընկուզենու և խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար:Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան. կառուցվել են արդի ավտոմատացված ոռոգմանկաթիլային և կարկտապաշտպան համակարգեր (այգին ցանցապատվել է): Հողային աշխատանքներն սկսվել են 2014թ.հոկտեմբերին, իսկ ծառատունկը կազմակերպվել է 2015թ. մարտ-ապրիլին: Կատարված աշխատանքների արդյունքում, խնձորենինև ընկուզենին լիարժեք բերքատվ ության ցուցանիշներ կապահովեն համապատասխանաբար 4-րդ տարում (40 տոննա 1հեկտարից) և 7-րդ տարում (7 տոննա 1 հեկտարից): «Կովկասֆուդի» պատասխանատուների հավաստմամբ, ընթացիկաշխատանքների և պահպանման համար այգում ներկայում մշտական աշխատանք է իրականացնում 10 աշխատակից՝ 150հազար ՀՀ դրամ միջին ամսական< i> աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ նախնական հաշվարկներով,այգում լրացուցիչ կաշխատեն 30-50 աշխատակից՝ 120-150 հազար ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:
«Կովկասֆուդ» ընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանի խոսքով` ինքը որոշեց այգիներ հիմնել, քանի որ կարծում է, որ գյուղատնտեսությունը մեծ ներուժ ունի Հայաստանում: «Մենք որոշեցինք այդ ճյուղը զարգացնել, ինչպես տեսնում եք` կիրառել ենք ժամանակակից տեխնոլոգիաներ և կաթիլային ավտոմատացված ոռոգման համակարգ է գործում, հակակարկտային ցանցեր են տեղադրված, բոլոր ռիսկերը փորձել ենք նվազեցնել: Ներդրումը կազմել է մոտ 700 միլիոն դրամ, հետագա երկու տարում տեխնիկայի, պահեստի ծախսերի համար նախատեսում ենք ևս 200 միլիոն դրամի ներդրում կատարել»,-հայտնեց գյուղատնտեսը:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են բերքը իրացնել, հայկական ու ռուսական շուկաներում:
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը, ով ընկերության խորհրդատուն է, ինտենսիվ այգեգործությունը Հայաստանում պահանջարկված է համարում` նշելով, որ այն կարճ ժամանակում ապահովում է շահույթ և վերադարձնում ներդրումները: