ԵԺԿ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ
SocietyԵվրոպայի Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԺԿ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության տոնը, որը ձեռք է բեր վել 24 տարի առաջ: Շնորհավորում եմ իմ հայ ընկերներին ազգային տոնի կապակցությամբ»:
Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը« ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփին ը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, այլ պետությունների ղեկավարներ: