Ռուս հայտնի ռեփեր Գուֆին ձերբակալել են
LifestyleNews.am-ը գրում է.
Առաջին անգամը չէ, որ ռեփեր Գուֆին թմրանյութեր օգտագործելու պատճառով ձերբակալում են։
Սեպտեմբերի 20-ին ռեփերը համերգ է տվել Կրասնոյարսկի ակումբներից մեկում եւ հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, տեղեկացրել է «Дни»-ն։ Միջոցառումից հետո Գուֆին ձերբակալել են՝ թմրանյութեր օգտագործելու կասկածանքով։
«Կասկածներ կան, որ ռեփերը համերգից առաջ թմրանյութ է օգտագործել։ Նրան ձերբակալել եւ տեղափոխել են դիսպանսեր՝ հետազոտություն անցկացնելու համար»,- ոստիկանության աղբյուրի խոսքը մեջբերել է տեղական FlashSiberia լրատվական գործակալությունը։
Նշենք, որ Գուֆին ձերբակալելուց հետո ակումբում հավաքվածները սկսել են բղավել եւ խնդրել նրան նորից գալ Կրասնոյարսկ եւ համերգ տալ։