Իվան Ուրգանտը երկրորդ անգամ հայր է դարձել
LifestyleԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը երկրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը՝ Նատալյա Կիկնաձեն, աղջիկ է ունեցել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Նորաթուխ ծնողները դստերը որոշել են Վալերիա անվանել՝ ի պատիվ Ուրգանտի մոր, որը վերջերս է մահացել. հայտնում է ru.hellomagazine.com-ը։
Նշենք, որ զույգը եւս մեկ դուստր ունի՝ 7-ամյա Նինան, ում անվանակոչել են արտիստի տատիկի պատվին։