Yerevan, 24.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ահա թե ինչի վրա էր իր հույսը դրել Հիտլերը. Երկրորդ աշխարհամարտի նացիստական 8 ամենախելահեղ ու ֆանտաստիկ զինատեսակները (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է.

Այն ժամանակամիջոցում, երբ Վերմախտը ջախջախում էր բոլոր եվրոպական բանակները, իսկ այնուհետև հաղթանակներ տոնում ու պարտություններ կրում Արևելյան ճակատամարտում՝ Կարմիր Բանակի դեմ մարտնչելիս, Երրորդ ռայխի թիկունքում ոչ մի րոպե չէին դադարում նորագույն զինատեսակներ մշակել, որոնք՝ ըստ Հիտլերի, պետք է կանխորոշեին պատերազմի ելքը հօգուտ Նացիստական գերմանիայի: Ձեզ ենք ներկայացնում նացիստների գերգաղտնի 8 զինատեսակներ, որոնք ֆանտաստիկ նորարարություն էին իրենց ժամանակի համար և որոնց վրա հույս էր դրել Հիտլերը, սակայն դրանք այդպես էլ չհասցրեցին արտադրել բավական քանակությամբ, որպեսզի դրանք որևէ ազդեցություն ունենային պատերազմի արդյունքի վրա:

1. Horten Ho 229 թռչող թև

Horten Ho 229 ռմբակոծիչը հաճախ անվանում են թռչող թև և այն կարողանում էր մինչև 15 կիլոմետր բարձրություն հավաքեր ու կրելով շուրջ 1 տոննա զինամթերք՝ զարգացնել 600 կմ/ժ արագություն:

Երկու տուրբոռեակտիվ շարժիչներով այս ռմբակոծիչն իր առաջին թռիչքն իրականցրեց 1944 թվականին: Այդ պահի դրությմաբ, թռչող թևը հանդիսանում էր աշխարհի առաջին ու միակ սթելզ ինքնաթիռը: Ինքնաթիռի հետագա փորձարկումները անհաջող եղան սակայն: Օրինակ՝ 3-րդ փորձարկման ժամանակ աղետ տեղի ունեցավ. շարժիչներից մեկը հրդհվեց և որքան էլ օդաչուն փորձեց փրկել ինքնաթիռը, դա նրան չհաջողվեց ու Horten-ը ջախջախվեց՝ բախվելով գետնին:

2. «Ֆրից-Х» կառավարվող ռումբ

Առաջին կառավարվող «Ֆրից-Х» (SD-1400) ռումբը սկսեցին մշակել 1938 թվականին՝ պրոֆեսոր Կրամմերի ղեկավարության ներքո գործող գերմանական փորձարարական ավիացիոն ինստիտուտում: Զինագործական նորարարության գլխավոր խնդիրը հակառակորդի խոշոր նավերի արդյունավետ խոցումն էր: Ռումբի առաջին փորձարկումներն իրականացրեցին իտալական Ֆոջայում գնտվող հրաձգարանում՝ 1942 թվականին:

Ի սկզբանե, նոր զենքի պոտենցիալը բարձր էր գնահատվում, սակայն հետագայում դրանից հրաժարվեցին: Կա վարկած, համաձայն որի, դա եղավ այն բանի հետևանքով, որ շատ քիչ քանակությամբ ինքնաթիռներ էին կարողանում կրել այս ումբերը:

Կա ևս մեկ վարկած, համաձայն որի, կառավարվող ռումբերից հրաժարվեցին՝ հակառակորդի կաղմից ՌԷՊ արդյունավետ կիրառության պատճառով: Ամեն դեպքում, նորարարական այս զինատեսակն արտադրությունից հանվեց արդեն 1944 թվականին:

3. «Վասսերֆալ» հրթիռ

Սա պատմության առաջին «երկիր-օդ» կառավարվող զենիթային հրթիռն էր: Այն նախագծել էին 1943-1945 թվականներին: «Վասսերիֆալ» («Ջրվեժ») հրթիռը 4 տոննա էր կշռում ու կարողանում էր 20 կիլոմետր բարձրության վրա թռչող թիրախներ խոցել: Ենթադրվում էր, որ մեկ այսպիսի հրթիռը կարող է ռմբակոծիչների մի ամբողջ էսկադրիլիա ոչնչացնել: Որոշ փորձագետների հավաստիացումներով, «Վասսերֆալը» նացիստների տիրապետության տակ եղած միակ զինատեսակն էր, որ կարող էր իրական ազդեցություն ունենալ Արևմտյան ճակատում ընթացող պատերազմական գործողությունների վրա:

Սակայն բարեբախտաբար, Հիտլերը պաշտպանողական բոլոր զինատեսակները համարում էր պարտվողներին հարիր ու այս հրաշք հրթիռի նախագիծն այդպես էլ արտադրության փուլ չհասավ:

4. Հեռակառավարվող մինի-տանկեր

Այս թրթուրավոր գաճաճ մեքենաները (150х85х56 սմ), որոնց «Մժեղ» էին անվանում, աշխատում էին երկու էլեկտրական շարժիչներով ու հեռակառավարվում էին մալուխով ամրակցված սարքով: «Մժեղների» մարտական խնդիրների մեջ էր մտնում պայթուցիկ նյութերի տեղափոպումն, ինչպես նաև հակառակորդի ամրաշինությունների, զրահատեխնիկայի ու կենդանի ուժի ոչնչացումը՝ պայթյունի միջոցով: Հետագայում, էլեկտրական շարժիչները փոխարինեցին բենզինայիններով, քանի որ դրան ավելի էժան էին:

Ահա թե ինչպես էր գործում այս զենքը:

5 . Messerschmitt Me.163 «Գիսաստղ» հրթիռ-ինքնաթիռը

30-ականների վերջում, Գերմանիայում սկսեցին մշակել հրթիռային շարժիչներով կործանիչի նախագիծը, որ կկարողանար 960 կմ/ժ արագությամբ թռչել: Համեմատության համար նշենք, որ ամերիկյան P-51 Mustang ինքնաթիռը, որը շահագործվում էր այդ տարիներին ու հանդիսանում էր ամենաարագ կործանիչներից մեկը, կարողանում էր զարգացնել 708 կմ/ժ արագություն:

Իր առաջին մարտական թռիչքն այս կործանիչը իրականացրեց 1944 թվականին: Չնայած նրան, որ այս բացարձակ նոր կոնցեպտուալ ինքնաթիռը գերազանցում էր հակառակորդների ցանկացած ինքնաթիռ՝ արագության առումով, «Գիստաստղի» մարտական շահագործումն արդյունավետ չէր: Ինքնաթիռի այս մակնիշի գոյության ընթացքում ընդամենը մի քանի թռիչք է իրականացվել և գրանցվել է 10-11 կորուստ:

6. «Դորա» և «Գուստավ» գերծանր հրանոթներ

Գերծանր «Դորա» և «Գուստավ» հրանոթներն այնքան հսկայածավալ էին, որ կրակելու համար դրանց համար հատուկ երկաթգծեր էին կառուցվում: Դրանք մշակել էին դեռ 30-ականների վերջում՝ ֆորտիֆիկացված ամրաշինությունների ու պաշտպանական շրջնների ոչնչացման համար:

Հսկայական հրանոթները տեղակայվում էին հատուկ երկաթուղային պլատֆորմների վրա ու դրանց ընդհանուր քաշը կազմում էր 13000 տոննա: Դաշտային պայմաններում դրանք սպասարկելու համար, ներգրավվում էր շուրջ 5000 մարդ: «Դորան» ու «Գուստավը» կրակում էին մինչև 45 կիլոմետր հեռավորության վրա:

Հրանոթների ամենածանր արկերը կշռում էին մոտ 6 տոննա ու դրանցից յուրաքանչյուրի պայթյունը մեկ ամբողջ թաղամաս կարող էլ բնաջնջել: Այս հրանոթները միայն մի քանի անգամ են օգտագործվել, մասնավորապես՝ ընդդեմ Կարմիր Բանակի: 1942 թվականի հունիսին «Դորան» օգտագործում էին Սևաստոպոլի պաշարման ժամանակ, իսկ հետո՝ Լենինգրադի շրջափակման համար:

7. «Մաուս» և «Ռատտե» տանկեր

Հիտլերի մեգալոմանիան բերեց ևս մեկ զրահապատ հսկայի՝ «Մաուս» տանկի (թարգմանաբար՝ «Մուկ») ստեղծմանը: Երկրորդ աշխարհամարտի ամենախոշոր տանկը ստեղծել է Ֆերդինանդ Պորշեն, իսկ պողպատյա այս հսկայի քաշը կազմում էր 188 տոննա:

Հիտլերին «Մուկը» թեև ուրախացրեց, բայց չհագեցրեց նրա գիգանտամանիայի ախորժակը և արդյունքում ստեղծվեց հսկայական նոր տանկի կոնցեպտ, որը պետք է անգամներով գերազանցեր «Մկանը»: Դրա կոդային անվանումը «Ռատտե» էր («Առնետ»): Նոր տանկի հրանոթի քաշը, որը նախագծել էր ինժեներ Էդվարդ Գրոտտեն, գերազանցում էր 1000 տոննան ու ուներ 35 մետր երկարություն: Ի դեպ, ԽՍՀՄ-ում 1931 թվականին ևս նմանօրինակ հսկայական ТГ-5 տանկի նախագիծ էին մշակել, որի հեղինակը նույն Գրոտտեն էր: Համարվում է, որ «Առնետը» ստեղծել էին հենց այդ տանկի նախնակական գծագրերի հիմման վրա:

Գիգանտի գլխավոր առավելությունը դրա արկերի հսկայական ավերիչ ուժն էր, իսկ գլխավոր թերությունը՝ սարսափելի վատ մանևրային հնարավորությունները (այն չէր կարող տեղաշարժվել ճանապարհներով ու կամուրջներով): Այս կոնցեպտը ոչ այնքան զենք էր, որքան ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործություն:

Ահա թե ինչպիսի հարաբերակցություն կունենար այն սովորական տանկերի համեմատ, եթե արտադրվեր:

Սակայն պատերազմի ավարտին մոտ, գերմանական զինագործությունում գնալով ավելի հաճախակիացան նման ֆանտաստիկ կոնցեպտները: Այսպես՝ 1945 թվականին, Հիտլերն, ով դեռ չէր կորցրել պատերազմի այլ եզրահանգման հույսը, պահանջեց, որպեսզի իր գիտնականներն ու զինագործները սկզբունքորեն նոր կործանիչ ստեղծեն:

8. Հեյնկել-162

Այս կործանիչը զարգացնում էր 900 կմ/ժ արագությունը, ինչի հաշվին այն իր ժամանակի ամենաարագ ինքնաթիռներից էր: Սակայն այսպիսի կործանիչներ կիրառելու համար, Գերմանիայի ՌՕՈւ-ն չուներ բավարար քանակությամբ օդաչուներ, ուստի այս ռեակտիվ կործանիչների կառավարումը վստահեցին Հիտլերյուգենդի պատանիներին, ինչի արդյունքում ինքնաթիռը սկսեցին անվանել «Ժողովրդական»: Գերարագ կործանիչների կառավարումը դեռահասներին վստահելու կոնցեպցիան դարձավ Հիտլերի վերջին խելահեղություններից մեկը, որը սակայն հաջողություն չունեցավ, քանի որ ինքնաթիռներն արտադրում էին շտապողականություն դրսևորելով և արդյունքում՝ բազմաթիվ տեխնիկական սխալներ թույլ տալով: Հենց այս արտադրական բռակերի արդյունքում էլ հաճախակի էին վթարները, որոնք խլում էին պատանի օդաչոուների կյանքեր:

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'