Ճամբարակ քաղաքում Անկախության տոնը նշվեց զինվորական շքերթով
SocietyԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը նշվեց քաղաքապետարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, ազատամարտիկների եւ քաղաքում տեղակայված զինվորական ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ինչպես ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, միջոցառումը տեղին ունեցավ Ճամբարակի քաղաքային զբոսայգում, որտեղ կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության Անկախության թեմաներին նվիրված իրենց գեղանկարչական եւ ձեռքի աշխատանքները ներկայացրին Ճամբարակի Գեղարվեստի դպրոցի սաները:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում եւ հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված ճամբարակցիների հուշարձանին:Ճամբարակում տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասի ուժերով կազմակերպվեց զինվորական շքերթ եւ առանձին զինատեսակների օգտագործման ցուցադրություն, դաշտային մարտական վարժանքներ:
Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:»Տարեցտարի մարդիկ ավելի ինքնաբուխ են մասնակցում Հայաստանի Անկախության տոնին: Քսանչորս տարիների հեռվից ավագ սերունդը ծանրութեթեւ է անում Անկախության անցած ճանապարհը` նրանում ավելի շատ տեսնելով պայքար ու ձեռքբերումներ, իսկ Անկախության տարում ծնված սերունդը շատ ամուր է փարվում հայրենի եզերքին, պետականության կերտման գլխավոր արժեքներին, հայրենիքի պաշտպանության գաղափարին»,-նշեց քաղաքապետ Յուրա Ավալյանը