Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայում կներառվի 3-րդ դասարանի կրթական ծրագրում
SocietyՀայոց ցեղասպանության մասին դասավանդումը Ֆրանսիայում կներառվի 3-րդ դասարանի կրթական ծրագրում:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, Հայոց ցեղասպանության թեման կընդգրկվի Առաջին Համաշխարհային պատերազմին վերաբերող դասաժամի մեջ:
Le Monde-ի տպագիր համարում նշվում է. «Երրորդ դասարանում աշակերտներին հնարավորություն են տալիս հասկանալու ժամանակակից աշխարհը: Սա թույլ է տալու նրանց ծանոթանալու Եվրոպայի և աշխարհի կողմից առերեսված ճգնաժամերի ուժգնությանը, ինչպես նաև դրանց հետևանք դարձած սոցիալական և քաղաքական փոփոխություններին: Այդ ժամանակաշրջանում ռազմիկների ու խաղաղ բնակչության տառապանքները հուժկու էին, ինչը առավելապես արտահայտվեց 1915թ. Հայոց ցեղասպանությամբ»:
Պարբերականը նշում է նաև, որ Ֆրանսիայի կրթության նախարար Նաջաթ Վալաուդ-Բելքացեմը հաջողությամբ է դիմակայել Անկարայի և Ֆրանսիայում դրա պաշտոնական ներկայացուցիչ գիտնական Պիեր Նորայի կողմից իրականացվող լոբբինգին: Վերջիններիս նպատակն էր հանել Հայոց ցեղասպանության դասավանդումը ֆրանսիական հանրակրթական ծրագրից»: